Վրաստանն ու Ճապոնիան առաջին անգամ կհամագործակցեն պաշտպանության ոլորտում
Ճապոնիայի ու Վրաստանի պաշտպանության նախարարներ Գեն Նակատանին և Թինա Խիդաշելին այսօր հանդիպում են անցկացրել Տոկիոյում:
Tass-ի փոխանցմամբ՝ բանակցություններ են տարվել ռազմական ոլորտում համագործակցելու շուրջ և ստորագրվել է հուշագիր:
Փաստաթղթի համաձայն՝ երկու երկրների ռազմական գերատեսչությունների միջև կանոնավոր կերպով կանցկացվեն երկկողմ խորհրդակցություններ, կկազմակերպվի ուսումնական և հետազոտական ծրագրերի փոխանակում:
Սա Վրաստանի պաշտպանության նախարարի առաջին այցն է Ճապոնիա: Այն կտևի մինչև նոյեմբերի 14-ը: Խիդաշելին կայցելի նաև Ճապոնիայի Ազգային պաշտպանության ակադեմիա: