Ճապոնիան ու Ֆրանսիան կհամագործակցեն ատոմային էներգետիկայի ոլորտում
Ճապոնիայի և Ֆրանսիայի իշխանությունների միջև համաձայնություն է ձեռք բերվել ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցելու շուրջ; Այդ մասին, ինչպես հայտնում է Tass-ը, համատեղ մամուլի ասուլիսում հայտնել են Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն։
«Ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցելու և այդ համագործակցությունը զարգացնելու շուրջ պայմանավորվածությունը մեծ նշանակություն ունի մեզ համար»,-ընդգծել է Աբեն։
Նշվում է, որ վերջիններս նույնիսկ այցելել են գործարքի կնքման արարողությանը, որի շրջանակներում Mitsubishi Heavy Industries и Japan Nuclear Fuel ընկերությունները ձեռք են բերելու ֆրանսիական Areva ընկերության կողմից կառուցվելիք միջուկային վառելիքի մշակման գործարանի բաժնետոմսերի 5%-ը։