211652_close_icon
views-count38198 դիտում article-date 11:16 14-11-2015

Ողբերգական դեպք Էջմիածին քաղաքում. մայրը մահացել է, հայր ու որդին տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 02:10-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Զորավար Անդրանիկ Պետրոզավոդսկ փողոցների խաչմերուկում Էջմիածնի բնակիչ, 29-ամյա Արա Գևորգյանը իր վարած Toyota մակնիշի 34 CV 978 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Toyota-ի վարորդը և ուղևորներ, Էջմիածին քաղաքի բնակիչներ, 64-ամյա Վրեժ Գևորգյանը և 62-ամյա Սվետլանա Գևորգյանը տեղափոխվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն: Հիվանդանոցի ճանապարհին Ս. Գևորգյանը մահացել է: Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի և դասակի հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հատկապես կարևոր գործերով քննիչ Բաբկեն Հարությունյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը վարորդի մայրն էր, իսկ վիրավորը՝ հայրը: Ըստ տեղեկությունների՝ տանը մոր ինքնազգացողությունը վատացել է, և հայր և որդի հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին վթարի են ենթարկվել: [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր