Հնդկաստանում ջրհեղեղներ են. կա առնվազն 60 զոհ
Հնդկաստանի հարավային Թամիլնադ նահանգում մի քանի օր առաջ սկսված հորդառատ անձրևները ջրհեղեղներ են առաջացրել, հաղորդում է Ria Novosti-ն:
Հնդկական Doordarshan հեռուստաալիքի փոխանցմամբ՝ զոհերի թիվը գերազանցում է 60-ը: Ջրի տակ են հայտնվել երկաթուղային գծեր, ավտոճանապարհներ, ինչպես նաև նահանգի վարչական կենտրոնի՝ Չեննայի ավտոմայրուղիները, ինչի պատճառով մի քանի կիլոմետրանոց խցանումներ են առաջացել:
Մի շարք շրջաններում բացակայում է էլեկտրականությունը: