211652_close_icon
views-count1620 դիտում article-date 12:15 17-11-2015

Հունաստանում 5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Հունաստանի հարաում գտնվող Լևկադա և Կերկիրա կղզիների մոտ տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ՝ 5,9 մագնիտուդ ուժգնությամբ, հաղորդում է Ria Novosti-ն՝ հղում անելով Աթենքի սեյսմոլոգիական լաբորատորիային: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով ժամը 09:10-ին: Տուժածների մասին ռաայժմ տեղեկություններ չեն հաղորդվում: ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունն էլ ավելի վաղ հայտնել էր Լևկադա կղզու ափերին տեղի ունեցած 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի մասին: Նշված կղզիները զբոսաշրջության շրջանում մեծ ժողովրդականություն են վայելում, սակայն այս պահին զբոսաշրջային սեզոնն ավարտված է:

Նմանատիպ նյութեր