1413 դիտում
08:06 18-11-2015
Ազգային պատկերասրահից կտավներ ու թանգարանային իրեր են տրվել քննչական կոմիտեին՝ նորակառույց շենքը զարդարելու համար. «Ժոդովուրդ»
Վկայակոչելով պաշտոնական փաստաթղթերը, «Ժոդովուրդ»–ը տեղեկացնում է, որ այս տարվա հուլիսի 31-ին ՀՀ Ազգային պատկերասրահից 51 հատ թանգարանային առարկաներ կամ ավելի ճիշտ, կտավներ, հանձնվել են ՀՀ քննչական կոմիտեին՝ մեկ տարի ժամկետով ժամանակավոր պահպանության։ Իսկ ավելի կոնկրետ՝ կտավները տրվել են քննչական կոմիտեին՝ վերջինիս նորակառույց շենքը զարդարելու համար, գրում է «Ժոդովուրդ»–ը:
«Այսինքն՝ Հայաստանի պետական հարստություն հանդիսացող թանգարանային առարկաներն արդեն սկսել են ծառայեցնել պետական գերատեսչությունների «դիզայնն» ապահովելու համար։ Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը «Ժողովուրդ»–ի հետ զրույցում նշված «գործարքի» առնչությամբ ասաց. «Այդ նկարները ոչ թե ցուցադրված են եղել ազգային պատկերասրահում, այլ պահուստային ֆոնդի նկարներն են։ Դրանք տեղադրված են մեզ մոտ, և ցանկացած այլ պետական հիմնարկում տեղադրված կան այդ նկարներից։ Ի դեպ, ազգային պատկերասրահից պարբերաբար մասնագետներ են գալիս, ստուգում են նկարները և գնահատում դրանց վիճակը»», -նշել է թերթը։
Նմանատիպ նյութեր
6176 դիտում
23:36 05-04-2019
Փարավոն Միրզոյան. «Արժեքներն անհետացել են ոչ թե Ազգային պատկերասրահից, այլ ցուցահանդեսային կենտրոնից». Aravot.am
2406 դիտում
10:55 15-10-2014
ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը կցվել է քննչական կոմիտեին. լրագրողների սիրելի Մերի Սարգսյանի պաշտոնը ևս փոխվել է
Այս բաժնից
1204 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
979 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
949 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»