Սարկոզին մեղադրել է Օլանդին` ֆրանսիացիների անվտանգությունը չապահովելու մեջ
Ֆրանսիացի պահպանողականների առաջնորդ Նիկոլա Սարկոզին նախօրեին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հասցեին քննադատությամբ է հանդես եկել:
Նա մեղադրել է Օլանդին` Charlie Hebdo-ի խմբագրության վրա հարձակումներից հետո անվտանգության համապատասխան միջոցներ չկիրառելու մեջ:
«Որքա՞ն զոհեր են դեռ հարկավոր և արդյո՞ք դասեր են քաղվել հունվարյան ահաբեկչություններից: Պատասխանը` ոչ», - ասել է Ֆրանսիայի նախկին նախագահը` Le Mond պարբերականին տված հարցազրույցում: