Ֆրանսիացիների 42%-ը դեմ է Մուհամեդ մարգարեին ծաղրելուն
Ֆրանսիայի հասարակական կարծիքների ինստիտուտը հաչցում է անցկացրել երկրի բնակչության շրջանում՝ կապված Charlie Hebdo երգիծական շավաբաթաթերթի կողմից Մուհամեդ մարգարեի ծաղրանկարներն անելու հետ:
Հարցվածների 42%-ը համոզված են, որ լրագրողները պետք է հարգեն մուսուլմանների կրոնը և կարծիքը և զերծ մնան Մուհամեդ մարգարեին ծաղրելուց: Բացի այդ, նրանք հայտարարել են, որ անհրաժեշտ է սահմանափակել ինտերնետում և սոցցանցերում խոսքի ազատությունը:
Միևնույն ժամանակ հարցվածների 57%-ը գտնում է, որ մուսուլմանների բողոքը չպետք է կանգնեցնի ծաղրանկարիչների գործունեությունը, իսկ 81%-ը պահանջում են զրկել քաղաքացիությունից ֆրանսիական ծագումով երկքաղաքացիություն ունեցող ահաբեկիչներին: