211652_close_icon
views-count2464 դիտում article-date 19:33 19-11-2015

Սարատովում 13-ամյա հարբած վարորդը շղթայական ավտովթարի պատճառ է դարձել

ՌԴ Սարատով քաղաքում 13-ամյա հարբած աղջիկը շղթայական ավտովթարի պատճառ է դարձել: Այս մասին հայտնում է ИА «Регион 64»-ը: Ըստ տեղի ճանապարհային ոստիկանության տեղեկությունների` ВАЗ-2114-ի 13-ամյա վարորդը կորցրել է ղեկի կառավարումը և բախվել Renault, Chevrolet, Suzuki, ВАЗ-2112 և ВАЗ-2110 ավտոմեքենաներին: Ինչպես ավելի ուշ պարզել են ոստիկանները, հարբած աղջիկը առանց նախազգուշացնելու տանից վերցրել է մոր ավտոմեքենայի բանալիները և մեկնել տանից: Ավտովթարից հետո 13-ամյա վարորդը ագրեսիվ է իրեն դրսևորել` չցանկանալով խոսել ոչ ոքի հետ և փորձել ոտքերով և ձեռքերով հարվածներ հասցնել ոստիկաններին և տուժած վարորդներին:

Նմանատիպ նյութեր