2891 դիտում
21:34 19-11-2015
ԼՂՀ ԱԺ պատգամավորներն այցելել են սահմանագծի պաշտպանական դիրքեր. ֆոտոռեպորտաժ
ԼՂՀ Ազգային ժողովի քաղաքական բոլոր խմբակցությունները ներկայացնող մի խումբ պատգամավորներ նոյեմբերի 19-ին այցելել են հանրապետության հարավարեւելյան սահմանագծի պաշտպանական դիրքեր եւ այդ ուղղությամբ տեղակայված զորամասեր:
Պատգամավորները հանդիպել են մարտական դիրքերում ծառայություն անցնող զինվորներին ու հրամանատարներին, շրջայց կատարել հենակետերում եւ ծանոթացել զինվորականների ծառայությանն ու կենցաղային պայմաններին:
Երախտագիտություն հայտնելով հանրապետության սահմաններն անառիկ պահելու եւ մարտական բարձր ոգի ցուցաբերելու համար՝ խորհրդարանականները վստահեցրել են, որ առաջնագիծը շարունակելու է մնալ երկրի իշխանությունների ուշադրության կենտրոնում:
Արցախի խորհրդարանի պաշտպանության, անվտանգության եւ օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ պատգամավորների այցերը հանրապետության սահմանային բնակավայրեր եւ առաջնագիծ տեղի են ունեցել նաեւ հոկտեմբեր ամսվա ընթացքում եւ նախատեսվում է դրանք շարունակել առաջիկայում եւս:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
Նմանատիպ նյութեր
2398 դիտում
12:59 06-08-2014
ԼՂՀ ԱԺ նախագահը այցելել է հյուսիս-արևելյան սահմանագծի մի շարք դիրքեր
26178 դիտում
19:05 10-12-2016
ՀՀ և ԼՂՀ նախագահներն այցելել են Մատաղիսի և Թալիշի շրջակայքում գտնվող պաշտպանական դիրքեր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1004 դիտում
22:15 29-12-2022
Ընդդիմադիր պատգամավորներն այցելել են Սիսիանի և Ներքին Հանդի մարտական դիրքեր
Այս բաժնից
727 դիտում
12:10 17-10-2024
Վեց մարդ կորել է Ղրղզստանում ձնահյուսի պատճառով
649 դիտում
11:25 17-10-2024
Իսրայելը Գազայի հյուսիս բաց է թողել հումանիտար օգությամբ 50 բեռնատար
1072 դիտում
09:55 17-10-2024
31 տարեկանում մահացել է բրիտանացի երգիչ Լիամ Փեյնը