211652_close_icon
views-count2508 դիտում article-date 16:32 20-11-2015

Էջմիածինը և Վրաստանի Մցխեթա քաղաքները այսուհետ քույր քաղաքներ են

Հայաստանի եւ Վրաստանի հոգեւոր կենտրոնները քույր քաղաքներ են: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին տեղեկացնում են Էջմիածնի քաղաքապետարանից: Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը Վրաստանի Մցխեթա քաղաքի քաղաքապետ Ավթանդիլ Նեմսիծվերիձեի գլխավորած պատվիրակության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ինչին նախորդել է քաղաքների միջեւ հուշագրի ստորագրումը։ Էջմիածնի քաղաքապետարանի նիստերի դահլիճում կնքվել է համագործակցության հուշագիր՝ Հայաստանի Հանրապետության Էջմիածին և Վրաստանի Հանրապետության Մցխեթա քաղաքների միջև: Կողմերը նպատակ ունեն զարգացնել համագործակցությունը մշակութային, կրթության և գիտության, բնակչության սոցիալական ապահովության, առողջապահության, տեղական կառավարման, էկոլոգիայի, էկոնոմիկ և ներդրումային գործունեության, քաղաքային տնտեսության, սպորտի, տուրիզմի, տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառներում: Սույն համաձայնագրով կողմերը պարտավորվում են աջակցել և օժանդակություն ցուցաբերել քաղաքային հաստատությունների, կազմակերպությունների, հասարակական, կազմակերպությունների, ձեռնարկություների և մասնագետների միջև գործունեության տարբեր ոլորտներում ուղիղ կապեր հաստատելու գործում, ինչպես նաեւ աջակցել և զարգացնել փոխշահավետ գործնական, առևտրային հարաբերություններ, նպաստել գործարար անձանց պատվիրակությունների փոխայցերին և համատեղ փոխշահավետ տնտեսական կապերի իրականացմանը: Համագործակցության հուշագրի ստորագրումից հետո քաղաքապետերն ու նրանց ուղեկցող պատվիրակության անդամները եղել են Էջմիածնի պատմաազգագրական թանգարանում, Մայ Տաճարում եւ Զվարթնոց տաճարում:

Նմանատիպ նյութեր