211652_close_icon
views-count4857 դիտում article-date 18:04 20-11-2015

26-ամյա Սիրանը դանակահարել է Մարիամին եւ ածելիով վնասել պարանոցը

26-ամյա Սիրան Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա բնակարանում վիճաբանել է Մարիամ Շաբանյանի հետ, որի ընթացքում, հիշյալ բնակարանում առկա խոհանոցային դանակով հարվածել է Մ.Շաբոյանի որովայնին, ապա իր մոտ առկա միանվագ ածելիով ևս մեկ անգամ հարվածել է վերջինիս պարանոցին` դիտավորությամբ Մ.Շաբանյանի առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել` ՀՀ քրեական օրենգրքի 112 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննությնա օրը:

Նմանատիպ նյութեր