211652_close_icon
views-count1379 դիտում article-date 21:54 20-11-2015

Նոր բնակարանների բանալիներ` 4-րդ կարգի վթարային շենքերի ևս 8 ընտանիքների

Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը Սիսակյան 3 և Բաղրամյան 4-րդ նրբանցք 15 հասցեների չորրորդ կարգի վթարային շենքերի թվով 8 ընտանիքների հանձնել է նորակառույց շենքերում բնակարան հատկացնելու մասին Երևանի քաղաքապետի որոշումներն ու բնակարանների բանալիները: Սիսակյան 3 հասցեի չորրորդ կարգի վթարային հանրակացարանային շենքում դեռ բնակվող 3 ընտանիք կվերաբնակեցվի Սիսակյան 16 շենքում, իսկ Բաղրամյան 4-րդ նրբանցք 15 հասցեի չորրորդ կարգի վթարային շենքի 5 ընտանիք կվերաբնակեցվի Շինարարների 15 հասցեում գտնվող նորակառույցում: Նոր բնակարանների բանալիներ ստացած քաղաքացիները շնորհակալություն են հայտնել քաղաքային իշխանություններին տարիներ շարունակ անլուծելի թվացող բնակարանային խնդրին լուծում տալու համար և նշել են, որ նոր բնակարաններ ունենալն իրենց համար երազանք էր, որն այսօր իրականություն դարձավ: [b]Երևանի քաղաքապետարան[/b]

Նմանատիպ նյութեր