2298 դիտում
23:21 04-07-2019
Չորրորդ կարգի վթարային 2 շենքերի բնակիչները ստացան նոր բնակարանների բանալիներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երևանի Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի 8 և 10 հասցեների չորրորդ կարգի վթարային շենքերում տարիներ շարունակ ապրող 83 ընտանիքներ այսօր ստացան նոր բնակարանների բանալիներ: Եվս 59 ընտանիքի էլ հանձնվեցին Սիսակյան 3 հասցեում նոր կառուցվող շենքում անհատույց սեփականության իրավունքով բնակարաններ ստանալու մասին Երևանի քաղաքապետի և ավագանու որոշումները: Մինչ այդ, նշված ընտանիքները վթարային շենքերից կտեղափոխվեն վարձով բնակարաններ, որոնց ամենամսյա վարձավճարը կտրամադրվի համայնքի բյուջեից: Շնորհավորելով ընտանիքներին՝ քաղաքապետ Հայկ Մարությանը նշել է, որ բարդ, երկարատև ու ձգձգված գործընթացն այսօր արդեն մոտենում է հանգուցալուծման, ինչը 142 ընտանիքի հնարավորություն տվեց ապրելու բարեկեցիկ ու հարմարավետ պայմաններում:
«Տասնյակ տարիներ մեր համաքաղաքացիներն ապրել են ոչ միայն անբարենպաստ, երևանցուն ոչ հարիր, այլև կյանքի ու առողջության համար վտանգավոր պայմաններում: Այս տարիների ընթացքում նրանցից ոմանց մոտ խորացել էր կասկածն ու անվստահությունը գործընթացի նկատմամբ, շատերը այլևս չէին հավատում, որ երբևէ նոր բնակարան են տեղափոխվելու:
Բայց, փառք Աստծո, այսօր մենք կարող ենք վստահությամբ ասել, որ եզրագծի մոտ ենք և վստահ ենք, որ մեր բնակիչների հետ համատեղ ընտրել ենք խնդրի հանգուցալուծման օպտիմալ տարբերակը»,- նշել է քաղաքապետ Մարությանն ու շնորհակալություն հայտնել վերաբնակեցման գործընթացը նախաձեռնողներին, այս տարիների ընթացքում այն իրականացնողներին և քաղաքի ներկա՛ վարչակազմի գործընկերներին, որոնք ամենայն պատասխանատվությամբ ու բծախնդրությամբ լծվեցին այս գործին:
Այնուհետ Երևանի քաղաքապետն այցելել է Շինարարների 15 հասցեում գտնվող շենք և անձամբ ծանոթացել բնակիչների նոր բնակարանների պայմաններին ու հարմարություններին: Հայկ Մարությանը մեկ անգամ ևս շնորհավորել է ընտանիքներին բնակարանամուտի առթիվ և մաղթել նորանոր հաջողություններ նոր բնակարաններում:
Բնակարանները բնակիչներին հանձնվում են անհրաժեշտ բոլոր պայմաններով ապահովված, հարդարված, ջեռուցման, ջրի ու բնական գազի մատակարարման համակարգերով:
Քաղաքապետ Մարությանը վստահեցրել է, որ վերաբնակեցման` սոցիալական կարևոր նշանակություն ունեցող այս ծրագիրը լինելու է շարունակական:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1379 դիտում
21:54 20-11-2015
Նոր բնակարանների բանալիներ` 4-րդ կարգի վթարային շենքերի ևս 8 ընտանիքների
1472 դիտում
15:34 28-12-2015
Տարոն Մարգարյանը բնակարանների բանալիներ հանձնեց 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչներին
2271 դիտում
12:05 28-12-2016
Տիգրան Մեծ պողոտայի 47 հասցեի 4-րդ կարգի վթարային շենքի բնակիչներին նոր բնակարանների բանալիներ հանձնվեցին
Այս բաժնից
754 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2116 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
748 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար