211652_close_icon
views-count4463 դիտում article-date 18:46 21-11-2015

ՀՀ նախագահը Ստեփանակերտում մասնակցել է 176 սպաների բնակարանամուտի արարողությանը (լուսանկարներ)

ՀՀ Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը ԼՂՀ աշխատանքային այցի շրջանակում նոյեմբերի 21-ին Արցախի Նախագահ Բակո Սահակյանի հետ ներկա է գտնվել հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի բարձրագույն սպայական կազմի մասնակցությամբ անցկացված խորհրդակցությանը, որի ընթացքում քննարկվել են երկկողմ փոխգործակցությանն առնչող մի շարք հարցեր: Հանրապետության Նախագահը մասնակցել է նաև ԼՂՀ մայրաքաղաքում սպաների համար սպայական ավանում կառուցված 176 բնակարանանոց բնակելի շենքերի նորամուտի, ՊԲ շտաբի մարզադահլիճի, ինչպես նաև զորամասերից մեկի զինանձնակազմի համար կառուցված ճաշարանի բացման արարողություններին: ԼՂՀ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել են բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած մի շարք զինծառայողներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր