211652_close_icon
views-count909 դիտում article-date 13:09 25-11-2015

Կայացել է Երևանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստը

Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել Երևանի քաղաքապետին կից Երևանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստը, որը վարել է Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը։ Նիստի օրակարգում ընդգրկված էին «Երևանի քաղաքային համայնքում տեղական տուրքերի 2016 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին», «Երևանի զարգացման 2016 թվականի ծրագրի հաստատման մասին» և «Երևան քաղաքի 2016 թվականի բյուջեի մասին» Երևանի ավագանու որոշման նախագծերի վերաբերյալ հանրային քննարկումների արդյունքների ամփոփման և համապատասխան նախագծերը ավագանու քննարկմանը ներկայացնելու հարցերը։ Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը ներկայացրել է նախագծերի վերաբերյալ օրենքով սահմանված կարգով հանրային բաց լսումների եղանակով ս.թ. նոյեմբերի 5-ից մինչև նոյեմբերի 20-ը կազմակերպված հանրային քննարկման արդյունքները: Հանրային քննարկումների հրավերով սահմանված ժամկետում նախագծերի վերաբերյալ կազմակերպված հանրային բաց լսումներին մասնակցության դիմումներ չեն ներկայացվել, հետևաբար հանրային բաց լսումներ տեղի չեն ունեցել: Առաջարկությունները ներկայացվել են խորհրդի անդամների կողմից, որոնք քննարկվել և ամփոփվել են: «Երևանի զարգացման 2016 թվականի ծրագրի հաստատման մասին» Երևանի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ ներկայացված առաջարկությունների արդյունքում նախագծում կատարվել են համապատասխան փոփոխություններ, մյուս նախագծերում փոփոխություններ չեն կատարվել: Խորհրդի անդամները միաձայն կողմ քվեարկությամբ որոշել են «Երևանի քաղաքային համայնքում տեղական տուրքերի 2016 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին», «Երևանի զարգացման 2016 թվականի ծրագրի հաստատման մասին» և «Երևան քաղաքի 2016 թվականի բյուջեի մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծերը սահմանված կարգով ներկայացնել ավագանու քննարկմանը: [b]Երևանի քաղաքապետարան[/b]

Նմանատիպ նյութեր