ԱՄՆ պետքարտուղարը Մոսկվային ու Անկարային երկխոսության կոչ է անում
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին կոչ է արել Մոսկվային ու Անկարային բաբնակցությունների սեղանի շուրջ նստել՝ պարզաբանելու Cy-24-ի խոցման ու դրան հետևող միջադեպերը: Այս մասին նշված է Պետդեպի ղեկավարի տարածած հաղորդագրության մեջ:
Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, այդ մասին Քերրին նշել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ:
Նա կողմ է հանդես եկել կոնֆլիկտային իրավիճակը դիվանագիտական ճանապարհով հարթելու տարբերակին և ընդգծել կողմերի միջև լարվածությունը չսրելու անհրաժեշտությունը: