ԱՄՆ Պետդեպը կոչ է արել Անկարային ուղղել իր հարվածները ԻՊ-ի դիրքերին
ԱՄՆ Պետքարտուղարությունը կոչ է արել Թուրքիայի իշխանություններին կենտրոնացնել իր հարվածները ոչ թե Սիրիայում քրդերի, այլ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վրա, փոխանցում է Ria Novosti-ն:
Պետդեպի պաշտոնական ներայացուցիչ Ջոն Քիրբին նշել է, որ ԻՊ-ը ընդհանուր թշնամի է:
Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները ընդունում են, որ Թուրքիան իրավունք ունի պաշտպանել ահաբեկիչներից իր տարածքը, սակայն քրդերին Քիրբին չի անվանել ահաբեկիչներ: