211652_close_icon
views-count15792 դիտում article-date 09:28 09-05-2017

ԳՇ պետ Մովսես Հակոբյանի չորս տեղակալներից երեքը կկրճատվեն, այդ թվում՝ գեներալ Հայկազ Բաղմանյանը

«Ժամանակ» թերթը գրում է. «Գեներալ Հայկազ Բաղմանյանը չի շտապում հաստատել իր հնարավոր պաշ­տոնանկության մասին լուրերը: Ըստ մամուլի հրապարակումների՝ Գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի չորս տեղակալներից երեքի հաստիքը կկրճատվի: Կրճատվողներն են Հայկազ Բաղմանյանը և Ստեփան Գալստյանը, իսկ Ապրիամովի փոխարեն նոր տեղակալ չի նշանակվի: «ժամանպկ»-ը Հայկազ Բաղմանյանից փորձեց ճշտել տեղեկատվությունը: Նա նշեց, որ տոներից հետո կպատասխանի այս հարցին, իսկ երեկ Ղարաբաղում էր: «Շուշիի գրավման 25-րդ տարին է, շնոր­հավորում եմ, այսօր բանակի կազմավորման, Հայրենական պատերազմի հաղթանակի և Շուշիի գրավման տոնն է: Դրանք են կարևոր»,- ասել է Հայկազ Բաղմանյանը: Նրա խոսքերով' հիմա մեր երիտասարդ զինվորների մեջ ավելի հզոր է այդ ոգին, քան այն ժամանակ: «Իրենք անցյալ տարի ապրիլին դա ապացուցեցին»,- ասել է Հայկազ Բաղմանյանը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր