888 դիտում
14:06 01-12-2015
ՀՀ առողջապահության նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի մոտ կայացած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվեցին վերարտադրողական տարիքի կանանց առողջության, անպտղության, ինչպես նաև ծնունդների աճին վերաբերող և այլ հարցեր։ Նախարարի կողմից խնդիր դրվեց կարճ ժամկետում քարտեզագրել հանրապետության ծննդատների, կանանց կոնսուլտացիաների տեղակայումը, սարքավորումներով ու մասնագետներով հագեցվածությունը և հասանելիությունը։ Կարևորվեցին նաև մատուցվող ծառայությունների ծավալները և որակը։
«Մեր խնդիրն է ունեցած ռեսուրսներով ապահովել ծառայությունների որակի բարելավում և ծնունդների թվի ավելացում»,-ասաց Արմեն Մուրադյանը։
Այնուհետև մասնագետների հետ անդրադարձան մարզերում իրականացված օպտիմալացման արդյունքներին, ֆինանսավորման մեխանիզմների բարելավմանը, մարզային հիվանդանոցներում բժշկական ծառայությունների որակի ապահովմանը, ինչպես նաև առկա խնդիրներին վերաբերող հարցերին։ Հանձնարարվեց առավել մանրամասն քննարկումներ կազմակերպել ըստ առանձին մարզերի։
Նմանատիպ նյութեր
1033 դիտում
21:37 09-12-2024
ՏԿԵ նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել էներգետիկ համակարգի պատասխանատուների հետ
832 դիտում
18:24 27-12-2024
ՏԿԵ նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
2186 դիտում
17:04 14-03-2014
Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել Առողջապահության նախարարության ղեկավար անձնակազմի հետ
Այս բաժնից
802 դիտում
12:05 28-12-2024
ՆԳՆ Ոստիկանությունն ու ՓԾ-ն հանրապետության ճանապարհներին անցել են ուժեղացված ծառայության
1066 դիտում
11:54 28-12-2024
Լկտի հայհոյախառն արտահայտությունները որպես հաճոյախոսություննե՞ր էիր շռայլում հասարակությանը. Ռուբեն Հակոբյան
1342 դիտում
11:16 28-12-2024
Հանրապետությունում նկատվում է սուր շնչառական վարակների աճ