211652_close_icon

«Լացիոյի» կիսապաշտպանի մատը անդամահատել են

views-count1795 դիտում article-date 16:28 03-12-2015
Հռոմի «Լացիոյի» կիսապաշտպան Սենադ Լուլիչը մարզադահլիճում վարժասարքով մարզվելիս լուրջ վնասվածք է ստացել: Ինչպես հայտնում է ակումբի պաշտոնական կայքը, 29-ամյա բոսնիացին փշրել է մատնեմատը, որի արդյունքում անդամահատել են նրա մատի վերջույթը: Բացի այդ, Լուլիչը կոտրել է նաև միջնամատը: Բժիշկները որոշել են պլաստիկ վիրաբուժությամբ վերականգնել ֆուտբոլիստի մատնեմատը: Իսկ միջնամատը կբուժեն Կիրշների ձողերով:

Նմանատիպ նյութեր