Ռուսաստանը հերթական ռազմաբազան է բացում Սիրիայում
Ռուսաստանը ևս մեկ ռազմաբազա է տեղակայում Սիրիայում: Այն գտնվում է Հոմս նահանգում և արդեն օգտագործում է օդակայանը իր ուղղաթիռների համար, հաղորդում է BBC-ն՝ հղում անելով իր ռազմական աղբյուրներին:
Մարդու իրավունքների մոնիթորինգի սիրիական կենտրոնը հայտնել է, որ ռուս մասնագետները նշված օդակայանում նոր թռիչքուղիներ են սկսել կառուցել:
Բացի այդ, ԱՄՆ-ի ռազմական աղբյուրները հայտնել են, որ Ռուսաստանը Շայրաթ օդակայան է սկսել փոխադրել հատուկ ռազմական սարքավորումներ, որոնք կիրառվելու են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում: