54775 դիտում
15:00 04-12-2015
Ողբերգական ավտովթար Ստեփանավան-Տաշիր ճանապարհին. Opel-ը հայտնվելով ձորում՝ հարվածել է ծառին. կա 1 զոհ, 2 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:
Ժամը 14:20-ի սահմաններում Opel Vectra մակնիշի 10 ՍՍ 087 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում՝ Սարատովկա գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել ձորակում և բախվել հաստաբուն ծառին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, իսկ 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Տաշիրի բժշկական կենտրոն:
Վթարի վայր է ժամանել ոստիկանության Տաշիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Կալինինոյի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Տեղում են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի և հրամանատարի տեղակալ Վարդան Նարգիզյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին, որտեղից ժամանել են քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանը, բաժնի պետ Դավիթ Ղազախեցյանը և քննիչ Կորյուն Սերոբյանը:
Փաստի առթիվ Լոռու մարզի քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում քննիչ Կ. Սերոբյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը Լեռնահովիտ գյուղի 24-ամյա բնակիչ Նարեկ Մխոյանն է, իսկ վիրավորներն են՝ 19-ամյա Գրիշա Ավետիսյանը և 53-ամյա Վաղինակ Մելքոնյանը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարը տեղի է ունեցել Ստեփանավան-Տաշիր ճանապարհահատվածում, որտեղ ամիսներ առաջ Tiareg-ի մասնակցությամբ տեղի էր ունեցել ողբերգական [url=https://shamshyan.com/hy/article/2015/06/06/55474/]ավտովթար[/url], ինչի հետևանքով 7 երիտասարդներ ողջ-ողջ այրվել էին:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
29870 դիտում
17:16 11-01-2025
Սոցապ նախարարությունը պատրաստվում է դիմել Կառավարությանը, որպեսզի Գավառի մանկատունը լուծարվի