2418 դիտում
15:55 05-12-2015
Կնոջը հայհոյելու համար դիտողություն ստացած Էդմոնդը դանակահարել է Հովհաննեսին
26-ամյա Էդմոնդ Խլոպուզյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա շենքի մոտ կնոջ` Մարիա Թևոսյանի հետ հեռախոսով խոսելու ընթացքում բարձրաձայն հայհոյանքներ է տվել, որի համար նույն շենքի բնակիչ Հովհաննես Միքայելյանն իրենց պատուհանից սաստել է նրան:
Սկսվել է վիճաբանություն և Է. Խլոպուզյանը ծակող-կտրող գործիքով հարվածել է Հ. Միքայելյանին` պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածք:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով եւ 113 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
2024 դիտում
16:43 22-03-2016
Ինչո՞ւ է «Երգի պետական թատրոնի» շենքի ետնամասում Դավիթը դանակահարել Հովհաննեսին
15579 դիտում
12:10 22-05-2017
8-ամյա Հովհաննեսին վիրահատելու համար պակասում է անհրաժեշտ 3000 դոլարը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
709 դիտում
17:26 30-12-2024
Արշակ Կարապետյանը երեկ Մոսկվայում բերման է ենթարկվել, ապա ազատ արձակվել. ՀՀ ՆԳՆ
796 դիտում
17:22 30-12-2024
Ահազանգ է ստացվել 20 օր հացադուլում գտնվող ազատությունից զրկված անձի մահվան առնչությամբ. ՄԻՊ