211652_close_icon
views-count2021 դիտում article-date 20:39 05-12-2015

Երկրաշարժից տուժածների բնակարանային ապահովման ծրագիրը կավարտվի մինչև 2017-ի վերջ. www.aravot.am

«Մեդիա կենտրոն», Դեկտեմբերի 5, Երևան: Հայաստանում 2008-ից գործում է 1988-ի Սպիտակի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման պետական աջակցության մեծածավալ ծրագիրը, որն իրականացնում է Քաղաքաշինության նախարարութունը: Ծրագրի շրջանակում շահառու է ճանաչվել 5363 անօթևան ընտանիք, որից 4398-ն արդեն ստացել է բնակարան, իսկ 965 ընտանիքի նախատեսվում է հատկացնել բնակարան մինչև 2017-ի վերջը՝ ծրագրի ավարտը: Երեկ «Մեդիա կենտրոնում» Պատերազմի և խաղաղության լուսաբանմանինստիտուտի հայաստանյան գրասենյակը Հանրային լրագրության ակումբի հետ համատեղ անցկացրեց քննարկում Գյումրիում և Սպիտակում 1988 թվականի երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացածների համար իրականացվող բնակարանային ապահովման ծրագրի մասին, որին մասնակցում էին Քաղաքաշինության նախարարության բնակարանային քաղաքականության և կումունալ ենթակառուցվածքների վարչության պետԵվգենյա Աթայանը, Քաղաքաշինության նախարարության խորհրդատու Ալեքսանդր Մովսիսյան, «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վահան Թումասյանը,«Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Աշխեն Բաբայանը և«Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ-ի իրավաբան Արթուր Հարությունյանը: 1988 թվականի դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած երկրաշարժը հատկապես աղետալի էր այն ժամանակվա Խորհրդային Հայաստանի հյուսիսային հատվածի համար: Երկրաշարժի զոհերի թիվն անցավ 25 հազարը, իսկ կես միլիոնից ավելի բնակիչներ անօթեւան մնացին: Աղետի ավերիչ հետեւանքները հատկապես զգալի էին Սպիտակում, Վանաձորում, Ստեփանավանում ու Գյումրիում, որտեղ առնվազն 24 հազար տներ էին ավերվել: Հինգ հարկից բարձր բոլոր շենքերն ու գործարանները քարուքանդ էին եղել: Երկրաշարժից 27 տարի անց, դեռ ոչ բոլոր անօթևաններն են ստացել բնակարան: Ինչպես ասում է Քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչ Եվգենյա Աթայանը մինչև 2017-ի վերջ բնակարանային ապահովում կստանան մնացած 965 անօթևան ընտանիքները: Դա ծածկում է Լոռու, Շիրակի, Արագածոտնի մարզի գյուղական բնակավայրերը, ինչպես նաև Գյումրի, Վանաձոր, Սպիտակ և Ախուրյան քաղաքները: «Ըստ ծրագրի՝ առաջանհերթ նախատեսվում էր անդրադառնալ աղետի գոտու բնակավայրերում բազմաբնակարան շենքերում բնակարան կորցրած ընտանիքներին: Վերջերս ընդունվել է Կառավարության որոշում, որով նախատեսվում է լուծել Վանաձորի 14 ընտանիքների խնդիրը, ինչպես նաև գյուղական բնակավայրերում դատական կարգով իրենց բնակարանային իրավունքը վերականգնած և մեկ սենյակի շահառու ճանաչված ընտանիքների խնդիրները՝ ֆինանսական աջակցության միջոցով: Այդ ընտանիքներից յուրաքանչյուրին նախատեսվում է 3 միլիոն դրամ հատկացնել: Այդ ուղղությամբ բյուջեից 105 մլն դրամ գումար է հատկացվել և արդեն ուժի մեջ է մտել որոշումը»,-ասաց Աթայանը: 2014-ից սկիզբ է առել նաև Գյումրու բնակարանների գնման վկայագրերի երկրոդ փուլի ծրագիրը: Պետական բյուջեով Շիրակի մարզպետարանին հատկացվել է 1,5 մլրդ դրամ բնակարանների գնման վկայագրերի ծրագրի առաջին փուլի համար, և այդ ծրագրի շրջանակում 206 ընտանիքներ արդեն գնել են իրենց բնակարաններ: «Այդ գումարից այս տարի կսկսի Գյումրի քաղաքի բնակարանների վկայագրերի տրամադրման երկրորդ փուլը: Իսկ Սպիտակում երկրաշարժի հետևանքով մեկ սենյակի շահառու ճանաչված 50 ընտանիք կա, Ախուրյան քաղաքում 137 ընտանիք: Ախուրյանում 33 ընտանիքի խնդիրները լուծվելու են բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով, ֆինանսական աջակցության միջոցով, իսկ 104-ինը լուծվելու է արդեն իսկ շինարարության ընթացքում 3 բազմաբնակարան շենքերի հատկացմամբ»,-ընդգծեց Աթայանը: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2015/12/05/636047/

Նմանատիպ նյութեր