Ճապոնիայում ժայթքել է 2-րդ խոշորագույն՝ Ասո հրաբուխը, որը գտնվում է երկրի հարավ-արևմտյան մասում, հաղորդում է KP.ru-ն:
Ժայթքումը սկսվել է այսօր առավոտյան, իսկ մինչ այդ սեյսմոլոգները նախազգուշացրել էին նրա ակտիվանալու մասին: Արտանետումները հասնում են 700 մետրի:
Տուժածների, ինչպես նաև ավիաչվերթների գրաֆիկի փոփոխության մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Նշված շրջանում բնակվում է 50 հազար մարդ: