5311 դիտում
15:04 07-12-2015
Ձորաղբյուրում 78-ամյա ծերունին ինքնասպան է եղել
Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 6-ին, Կոտայքի մարզում տեղի ունեցած ինքնասպանության փաստով:
Ժամը 08:10-ի սահմաններում ոստիկանության Գառնիի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Ձորաղբյուր գյուղի Ազատության փողոցի 18 նրբանցքի տներից մեկին կից անասնագոմում կախված տղամարդու դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված գյուղ են մեկնել Կոտայքի մարզի ոստիկանության և քննչական վարչության օպերատիվ քննչական խմբերը, ովքեր պարզել են, որ մահացածը հանդիսանում է նույն գյուղի բնակիչ, 78-ամյա Գ. Մ.-ն, ով ինքնասպանություն գործելու նպատակով տանը կից անասնագոմում առաստաղից հակի թելով կախվելու միջոցով վերջ է տվել իր կյանքին:
Նմանատիպ նյութեր
37633 դիտում
16:53 12-08-2015
Ողբերգական դեպք` Կոտայքի մարզում. 1 տարվա ընթացքում թոռանն ու տղային կորցրած ծերունին ինքնասպան է եղել