211652_close_icon
views-count1488 դիտում article-date 15:51 08-12-2015

Բաթումում տեղի է ունեցել Սպիտակի երկրաշարժի զոհերի ոգեկոչման արարողություն

Դեկտեմբերի 6-ին, Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցում, կիրակնօրյա ավանդական Սուրբ Պատարագից հետո տեղի ունեցավ 1988թ. Սպիտակի երկրաշարժի զոհերի ոգեկոչման կարգ, որն անցկացրեցին այս օրերին Բաթումում գտնվող Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Վիրահայոց թեմի Քվեմո Քարթլի նահանգի հայ եկեղեցիների տեսուչ Խորեն Վարդապետ Հովհաննիսյանը և աջարահայոց հոգևոր հովիվ Արարատ քահանա Գումբալյանը: Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը և Գերաշնորհ Վազգեն Սրբազանը իրենց ելույթներում անդրադարձան երկրաշարժի ահավոր հետևանքների, համայն աշխարհի կողմից աղետի գոտում հատկացված անգնահատելի օգնությանը: Այնուհետ Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսը և մյուս ներկաները ծաղկեպսակներ զետեղեցին եկեղեցու բակում գտնվող խաչքարի մոտ:

Նմանատիպ նյութեր