211652_close_icon
views-count1396 դիտում article-date 22:00 09-12-2015

Սպիտակի երկրաշարժի զոհերի ոգեկոչման արարողություն Մինսկում

Դեկտեմբերի 7-ին Մինսկի Սբ. Ալեքսանդր Նևսկու եկեղեցու բակում՝ 1988թ. Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ, կայացավ երկրաշարժի 27-րդ տարելիցին նվիրված սգո արարողություն` Բելառուսում Հայաստանի դեսպանության անձնակազմի և հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ: Բելառուսում ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանն իր ելույթում անդրադարձավ հայ ժողովրդի համար 1988թ.-ին տեղի ունեցած ողբերգական իրադարձություններին, նշեց վերածնվելու ու ապաքինվելու նրա անկոտրում կամքը, ներկայացրեց անկախ Հայաստանի անցած ուղին և ներկա իրավիճակը: Այնուհետև, արարողության մասնակիցները ծաղկեպսակներ զետեղեցին հուշաքարին և մեկ րոպե լռությամբ հարգեցին երկրաշարժի զոհերի հիշատակը: Եկեղեցու սպասավորների կողմից անցկացվեց երկրաշարժի զոհերի ոգեկոչման արարողություն:

Նմանատիպ նյութեր