Վիկտոր Յանուկովիչը մտադիր է վերադառնալ մեծ քաղաքականություն
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, որ մտադիր է վերադառնալ մեծ քաղաքականություն: Այս մաիսն հայտնում է РИА Новости-ն:
«Ես ուզում եմ վերադառնալ քաղաքականություն և առաջին հերթին օգնել մարդկանց, որոնց հետապնդում են Ուկրաինայում»,- ասել է 60-ամյա նախկին նախագահը:
Նրա խոսքերով` նա այժմ շփվում է ուկրաինական մի շարք քաղաքագետների հետ, որոնք էլ չեն վախենում, ինչպես մեկ տարի առաջ: