211652_close_icon
views-count2542 դիտում article-date 19:18 01-03-2016

Յանուկովիչը մտադիր է վերադառնալ Ուկրաինա և զբաղեցնել իր պաշտոնը

Վիկտոր Յանուկովիչը մտադիր է Ուկրաինա վերադառնալ: «Главком.ua» հրատարակչության փոխանցմամբ այս մասին հայտնել է նրա փաստաբան Վիտալի Սերդյուկը: «Յանուկովիչը» պետական հեղաշրջման արդյունքում կորցրել է նախագահի պաշտոնը, սակայն մտադիր է վերադառնալ հայրենիք և զբաղեցնել նախագահի իր պաշտոնը, ինչի համար իրավական քայլեր կձեռնարկվեն»,- հայտարարել է փաստաբանը: Հիշեցնենք, որ Ուկրաինայում հարյուրավոր քրեական գործեր են հարուցվել Վիկտոր Յանուկովիչի նկատմամբ:

Նմանատիպ նյութեր