Ալենիչևը կմնա «Սպարտակում», եթե Եվրոպայի Լիգայի ուղեգիր նվաճի
«Սպարտակի» ղեկավարությունը ներկա պահին Ռուսաստանի առաջնության ավարտից հետո թիմի գլխավոր մարզիչ Դմիտրի Ալենիչևին հեռացնելու տարբերակը չի քննարկում: Ալենիչևը կշարունակի աշխատել, եթե «Սպարտակը» եվրոգավաթներից մեկի ուղեգիր նվաճի:
Չնայած այն փաստին, որ թիմը չի կատարել իր առջև դրած խնդիրներից մեկը՝ թուրս թռնելով Ռուսաստանի Գավաթի խաղարկությունունից, «Սպարտակի» տնօրենների խորհուրդը իր աջակցությունն է հայտնել Ալենիչևին:
Նշենք, որ հայտնի ֆուտբոլային գործակալ Մարկո Տրաբուկին հայտարարել է, որ բոլոր դեպքերում ամռանը «Սպարտակը» նոր մարզիչ կունենա: