211652_close_icon
views-count2057 դիտում article-date 18:11 10-12-2015

«Ձեռք մեկնիր» բարեգործական ծրագրով աջակցություն են ստացել Լոռու մարզի 100 և ավելի ընտանիքներ

«Ձեռք մեկնիր» բարեգործական ծրագրի Սուրբ Ծննդյան տոնին նվիրված փուլը արդեն մեկնարկել է: Գուգարաց թեմի երիտասարդաց միությունների կամավորները, օրհնությամբ թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի, արդեն հինգ տարի է, ինչ Սուրբ Ծննդյան և Սուրբ Հարության տոներին ընդառաջ` իրականացնում են «Ձեռք մեկնիր» բարեգործական ծրագիրը կարիքավոր ընտանիքների համար` նախկինում միայն Վանաձոր քաղաքում, իսկ ներկայումս` ողջ թեմի տարածքում: Ծրագիրն արդեն կրում է շուրջտարյա բնույթ, որի շրջանակներում ամեն տարի օգնություն են ստանում մարզի 70-100 ընտանիք: Աջակցությունն այս ընտանիքներին իրականացվում է տարբեր կերպ` հագուստ, սնունդ, գումար, վառելափայտ, դեղորայք և այլ անհրաժեշտ պիտույքներ: Սուրբ Ծննդյան տոնին ընդառաջ՝ ծրագիրն արդեն մեկնարկել է: Եվ ինչպես ամեն տարի, այս տարի ևս թեմի երիտասարդները արդեն դիմել են քաղաքի խոշոր խանութներին, արտադրամասերին, բարձրագույն ուսումնական հաստատություններին և անհատ բարերարների: Գործում է նաև հաշվեհամար, որի շրջանակներում հավաքված գումարը, ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս կտնօրինվի ըստ ընտանիքների կարիքների` վառելափայտ, դեղորայք, սնունդ և այլն: Ծրագիրը այս տարի ևս Վանաձոր քաղաքից զատ՝ կիրականացվի նաև թեմի այլ շրջաններում՝ այդ թվում Ալավերդի, Սպիտակ, Վարդաբլուր, Շամլուղ համայնքներում: Ինչպես նշում են ծրագրի համակարգող երիտասարդները, արդեն կան հիմնական ընտրված ընտանիքների ցուցակ, ովքեր ողջ տարվա ընթացքում դիմել են ծրագրին, սակայն ֆինանսի բացակայության պատճառով օգնություն չեն ստացել: Առաջնահերթությունը կպատկանի այդ ընտանիքներին և ապա միայն նոր դիմողների: Նշենք նաև, որ երիտասարդները նախապես այցելություն են կազմակերպում ընտանիքներ, ծանոթանում նրանց պետքերին և ապա միայն նախատեսում օգնությունը: Իսկ արդեն օգնություն ստացող ընտանիքների քանակը կախված կլինի հավաքված օգնության պաշարից և գումարից: [b]ԴԻՎԱՆ ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄԻ[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր