2968 դիտում
23:04 26-08-2015
«Ձեռք մեկնիր» բարեգործական ծրագիրը նոր ուսումնական տարվան ընդառաջ. ֆոտոշարք
Գուգարաց թեմի Վանաձորի «Նարեկացի» երիտասարդաց միության արդեն շուրջտարյա դարձած «Ձեռք մեկնիր» բարեգործական ծրագիրը, օրհնությամբ թեմակալ առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի, իրականացրեց հերթական բարեգործությունը` նոր ուսումնական տարվան ընդառաջ:
Ծրագրի այս փուլն իրականացրեցին միության պատանեկան թևի անդամները` գրենական պիտույքներ հավաքելով գրենական
տարբեր խանութների և այս օրերին շուկաներում առկա գրենական տաղավարների գնորդներից:
Դպրոցականների համար հավաքվեց նաև հագուստ` կոշիկ, սպիտակ վերնաշապիկներ, կոստյումներ, կիսաշրջազգեստներ, պայուսակներ և այլն:
Հավաքված պաշարը բավարարեց օգնության ձեռք մեկնելու Վանաձոր քաղաքի 21 ընտանիքի 26 դպրոցական երեխաների և 5 ընտանիքի Կուրթան համայնքից: Ընտանիքները հիմնականում ընտրված էին Վանաձոր քաղաքի տնակային ավաններից և հանրակացարաններից:
Պատանիները նշում են, որ օգնություն ստացել են հիմնականում այն ընտանիքները, ովքեր լսելով ծրագրի մասին, դիմել են օգնության ակնկալիքով: Եվ միության անդամները նախապես այցելելով, ծանոթանալով ու համոզվելով նրանց կարիքավորության մեջ բաժանել են հավաքված օգնությունը:
Միության անդամների խոսքով ծրագրի այս փուլում գումարային նվիրատվությունները շատ քիչ էին և բավարարեցին միայն որոշ գրենական իրերի քանակն ավելացնելու համար: Սակայն ծրագիրը շուրջտարյա է և ընթացքում որքան գտնվեն բարերարներ ու աջակիցներ, այնքան էլ կմեծանան օգնություն ստացող ընտանիքների քանակը, քանզի դիմողները շատ են:
Հիշեցնենք, որ վանաձորյան այս ծրագիրը արդեն դարձել է համամարզային և իրականացվում է նաև թեմի այն բոլոր ծուխերում, որտեղ կան հոգևորականներ ու նրանց առաջնորդությամբ գործող եկեղեցասեր երիտասարդաց միություններ: Ծրագրով երիտասարդները միայն Վանաձոր քաղաքում աջակցել են շուրջ 230, իսկ ողջ թեմի տարածքում 350 ընտանիքի:
Հայ Առաքելական Եկեղեցու Գուգարաց Թեմի Երիտասարդական Կազմակերպություն
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
Նմանատիպ նյութեր
1988 դիտում
18:11 10-12-2015
«Ձեռք մեկնիր» բարեգործական ծրագրով աջակցություն են ստացել Լոռու մարզի 100 և ավելի ընտանիքներ
1911 դիտում
15:18 18-07-2018
«Ձեռք մեկնիր եղբորդ» բարեգործական ծրագրով Վանաձորում հանձնվեց 22-րդ բնակարանը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
895 դիտում
20:31 18-10-2024
Երևանին անհրաժեշտ են արտահերթ ընտրություններ և նոր քաղաքապետ. Գևորգ Ստեփանյան
691 դիտում
20:27 18-10-2024
Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է ԵՏՀ Խորհրդի նիստը
781 դիտում
19:46 18-10-2024
Ստամբուլում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը