211652_close_icon
views-count20805 դիտում article-date 14:25 13-12-2015

Եղվարդի խճուղում բախվել են մարդատար ГАЗель-ն ու 07-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ` դեկտեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:40-ի սահմաններում Եղվարդի խճուղում` թիվ 42 էլեկտրասյան դիմաց, բախվել են Կոտայքի մարզի Զովունի գյուղի բնակիչ, 53-ամյա Արմեն Մաթևոսյանի վարած ГАЗель մակնիշի 1701 Տ համարանիշի միկրոավտոբուսն ու Գյումրի քաղաքի բնակիչ, 33-ամյա Ալբերտ Աբրահամյանի վարած ВАЗ 2107 մակնիշի 13 OՍ 549 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 07-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները` Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչ Հրանտ Պետրոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+

Նմանատիպ նյութեր