211652_close_icon

Գերմանիան մերժել է ԻՊ-ի դեմ պայքարում իր կոնտիգենտն ընդլայնելու ԱՄՆ-ի խնդրանքը

views-count2377 դիտում article-date 10:08 14-12-2015
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չի համաձայնվել ընդառաջել ԱՄՆ-ի խնդրանքին և չի պատրաստվում ընդլայնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի կոալիցիայում իր զինուժը, հաղորդում է Ria Novosti-ն: Այդ մասին նա կիրակի օրը հայտնել է գերմանական ZDF հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Ես գտնում եմ, որ Գերմանիան կատարում է պարտավորությունների իր մասը և մենք այժմ չպետք է խոսենք դրա հետ կապված բոր հարցերի մասին»,-ասել է նա:

Նմանատիպ նյութեր