211652_close_icon
views-count8219 դիտում article-date 15:18 14-12-2015

ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետ Հովհաննես Քոչարյանը ներկայացրել է հանրաքվեի ժամանակ խախտումների հետաքննության նախնական տվյալները

Հանրաքվեի ժամանակ տարբեր խախտումների հետ կապված հարուցվել է 17 քրեական գործ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 14-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետ Հովհաննես Քոչարյանը: Նա Երեւանում եւ մարզերեւմ տեղի ունեցած ընտրախախտումների վերաբերյալ վիճակագրական տվյալներ է ներկայացրել: Ըստ այդմ, հանրաքվեի օրը և դրանից հետո ընտրախախտումների վերաբերյալ` լրատվմիջոցներից, հասարակական կազմակերպություններից և քաղաքացիներից ստացվելէ տարբեր բնույթի 452 տեղեկատվություն: ՀՀ ոստիկանությունում հիշյալ տեղեկատվությունը խմբավորվել է ըստ փուլերի՝ Քարոզչության ընթացքում – 25 Քվեարկության օրը և դրանից հետո - 427 Ըստ տարածքների Երևան քաղաք – 292 մարզեր – 160 Ըստ ընտրախախտումների տեսակների` - լրատվամիջոցի ներկայացուցչի, հանձնաժողովի, վստահված անձի կամ դիտորդի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը - 98 - մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը - 160 - ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը - 43 - նյութապես շահագրգռելը– 17 (ընտրակաշառք) - քվեաթերթիկի դուրսհանում - 7 - կնիքի պահպանման սահմանված կարգի խախտում, փաստաթղթի կորուստ- 6 - խուլիգանական արարք, սպառնալիք, բռնություն, ծեծ - 16 - ընտրացուցակների անճշտություն – 15 - հանձնաժողովի անդամի կողմից ընտրախախտում կատարելը – 25 Ըստ նյութերի շարժի - նախապատրաստվում են նյութեր – 97, - քրեական գործի հարուցումը մերժված նյութեր – 153, որից` հանցագործության դեպքի բացակայությամբ – 137 արարքում հանցակազմի բացակայությամբ - 16 - եզրակացությամբ անհետևանք թողնված նյութեր – 29, - ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե - 166, - ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն - 7 - հարուցված քրեական գործեր – 17 (9-ը ոստիկանության կողմից նախապատրաստված նյութերով),որից 11-ը ՀՀ քննչական կոմիտեի կողմից, այդ թվում` Շենգավիթ – 1` ոստիկանության նախապատրաստած նյութերով, Կենտրոն – 5` 4-ը ոստիկանության նախապատրաստած նյութերով, Նոր-Նորք – 1, Մալաթիա – 1, Լոռի – 2, Վայոց Ձոր – 1` ոստիկանության նախապատրաստած նյութերով, իսկ 6-ը` ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից (3-ը ոստիկանության կողմից նախապատրաստված նյութերով): Նշվածներից 10-ը` ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ (մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը), 7-ը` 149-րդ (ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովի աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը) հոդվածներով: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանից ընտրախախտումների վերաբերյալ ստացվել է78 տեղեկությունAnchor, որոնցից 31-ի վերաբերյալ տարբեր աղբյուրներից արդեն իսկ ստացված տեղեկություններով կատարվել ու կատարվում են քննություններ, մնացած 47-ը ուսումնասիրվում են և առերևույթ հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու դեպքում դրանց ընթացք կտրվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+

Նմանատիպ նյութեր