211652_close_icon
views-count2608 դիտում article-date 17:00 14-12-2015

Մոսկվան չեղյալ է հայտարարել ռուս-թուրքական գագաթնաժողովը

Դեկտեմբերի 15-ին նախատեսված ռուս-թուրքական բարձրագույն համագործակցության գագաթնաժողովը, որը պետք է անցկացվել Սանկտ Պետերբուրգում, չեղյալ է հայտարարվել: Այդ մասին հայտնել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, հաղորդում է Ria Novosti-ն: «Նիստ չի լինելու և չի պլանավորված»,-ասել է նա լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նոյեմբերի 26-ին ռուսական «Կոմերսանտ» թերթը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Մոսկվան որոշում է ընդունել նիստը չեղարկելու մասին: Այն ժամանակ Մեդվեդևը ոչ հաստատել էր, ոչ էլ պնդել տեղեկությունը: Գագաթնաժողովին պետք է ներկա լինել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որի մասին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նա պայմանավորվել էր դեռևս նոյեմբերին Անթալիայում տեղի ունեցած G20-ի գագաթնաժողովում:

Նմանատիպ նյութեր