211652_close_icon
views-count24864 դիտում article-date 22:26 15-12-2015

BlogNews-ի գլխավոր խմբագիր Արամ Անտինյանը շաուրմայանոց է բացել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Նրանում, որ ճանաչված մարդիկ երբեմն կարողանում են պատրաստել համով ուտեստներ, այսօր համոզվեցինք, երբ Երևանում` Կոմիտասի պողոտայում գործող «Թումանյան շաուրմա» արագ սննդի ցանցի մասնաճյուղում, հանդիպեցինք BlogNews-ի գլխավոր խմբագիր Արամ Անտինյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գլխավոր խմբագիրը վարպետորեն կարողանում էր չինական սուր հիշեցնող դանակով ժամացույցի ճշգրտությամբ մասնատել մսե բուրգը և այն փաթաթելով լավաշի մեջ` հրամցնել հաճախորդներին: Անգամ «Թումանյան շաուրմա»-ի աշխատակիցներն էին նախանձում ու անկեղծանում՝ ասելով. «3 ժամում 100 հաճախորդ ենք ունենում, էս մարդը 10 րոպեում 50 հաճախորդ ունեցավ: Համ ձեռն ա թեթև, համ ոտն ա խերով, դե, համի մասին էլ խոսք չկա»: [color=#EF2929] Պարզվեց, որ այս ամենը Ամանորյա անակնկալ է, որի մասին շուտով կիմանա հանրությունը: Իսկ ով «վռազի»` պետք է իմանա, որ «վռազողի կնիկը տղա չի բերում»: [/color] Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+

Նմանատիպ նյութեր