211652_close_icon
views-count13237 դիտում article-date 22:23 20-12-2015

Տարեվերջյան հաշվետու միջոցառում Այկիկենդո կարատեի ֆեդերացիայում.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Կայացավ Հայաստանի Այկիկենդո կարատեի ֆեդերացիայի տարեվերջյան հաշվետու միջոցառումը, որի ժամանակ տեղի ունեցավ ԿԱՏԱ-ի 5-րդ առաջնությունը: Իրենց ցուցադրական ելույթներով հանդես եկան ֆեդերացիայի թվով մոտ 20 առաջատար մարզիչներ: Հյուրերը՝ որոնց շարքում էին հանրապետության լավագույն դպրոցների տնօրենները, հայտնի և սիրված դերասաններ, վետերան մարզիկներ, քաղաքական գործիչներ, բարձր գնահատեցին ԿԱՏԱ-ի 5-րդ առաջնությունը: Պատվավոր հյուրերի շարքում էր նաև <Զինվոր> համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը, ով սիրով ողջունեց մասնակիցներին, իսկ 10-ը լավագույնին հանձնեց նաև իր կողմից սահմանված մրցանակները: 2015թ-ի Այկիկենդո կարատեի ֆեդերացիայի 10-ը լավագույն մարզիկներ ճանաչվեին Դիանա Փարսադանյանը, Արտակ Բալայանը, Ջոն Մինասյանը, Հարութ Բաղրամյանը, Համլետ Սարգսյանը, Յուրի Հովհաննիսյանը, Արթուր Ռիզերը, Բորիս Անդրեասյանը, Էմիլ Էքոյանը, Արթուր Մադոյանը: Իսկ լավագույն մարզչական ակումբ ճանաչվեց ֆեդերացիայի Գավառի մարզադպրոցը՝ մարզիչ Արթուր Աթանեսյանի գլխավորությամբ: Վերջիններս բացի պատվոգրերից արժանացան նաև դրամական պարգևների: Ի դեպ մարզիկների պարգևատրմանը աջակցել էին Այկիկենդո ֆեդերացիայի նախագահի խորհրդատու Քրիստինե Գաբրիելյանը և ֆեդերացիայի նախագահության անդամ Արամ Աղախանյանը: Լուսանկարները՝ Վարշամ Սաֆրազյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 63+
63+

Նմանատիպ նյութեր