1889 դիտում
10:27 21-12-2015
Հնդկաստանը 7 մլրդ դոլարի զենք է գնելու Ռուսաստանից
Հնդկաստանի վարչապետ Նարենդրի Մոդիի՝ Ռուսաստան այցելության ընթացքում ծրագրվում է զենքի վաճառքի վերաբերյալ մի շարք խոշոր պայմանավորվածութւյուններ ձեռք բերել, գրում է «Կոմերսանտ» թերթը:
Թերթին իր աղբյուրները հայտնել են, որ Հնդկաստանի վարչապետը հայտարարելու է Անդհրա-Փրադեշ նահանգում ռուս մասնագետների հետ նոր ատոմակայանի կառուցման համար տարածք տրամադրելու մասին: Սպասվում է, որ այդ մասին Հնդկաստանի վարչապետը հայտարարելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ:
Սպառազինությունների վերաբերյալ պայմանագրերի փաթեթը, որը ստորագրվելու է երկու երկրների միջև, գնահատվում է 7 մլրդ ԱՄՆ դոլար: Հնդկաստանը ամենայն հավանականությամբ Ռուսաստանից գնելու է C-400 նորագույն զենիթահրթիռային համակարգեր, սակայն նշվում է, որ Դելին ձեռնտու չի համարում ռուսական 5 դիվիզիոնի համար 2.5 մլրդ դոլարի գինը, որը պահանջում է ռուսական կողմը:
Նշենք, որ Հնդկաստանը ռուսական ռազմաարդյունաբերական ապրանքների առանցքային ներմուծող է համարվում:
Նմանատիպ նյութեր
2434 դիտում
11:56 16-02-2016
Իրանը 8 մլրդ դոլարի զենք կգնի Ռուսաստանից
4042 դիտում
11:04 15-02-2018
ԱՄՆ-ի պատժամիջոցները Հայաստանի վրա չեն տարածվի Ռուսաստանից զենք գնելու համար. «168 Ժամ»
822 դիտում
13:36 16-05-2015
Չինաստանը և Հնդկաստանը 22 մլրդ դոլարի համաձայնագրեր են ստորագրել
Այս բաժնից
1099 դիտում
22:54 19-12-2024
Նիգերիայում տոնավաճառում հրմշտոցի հետևանքով 35 երեխա է զոհվել
868 դիտում
22:41 19-12-2024
Իսրայելը շարունակում է Գազայում ռմբակոծությունները, հրադադարի շուրջ բանակցությունները շարունակվում են
1081 դիտում
21:40 19-12-2024
Ադրբեջանը պաշտոնապես միացել է «Իսլամական ութնյակ»-ին