1933 դիտում
19:26 21-12-2015
Տոնական օրերին կսահմանվի շուրջօրյա հերթապահություն
Մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման և արտաքին լուսավորության ապահովման հիմնական աշխատանքներն ավարտված են: Այս մասին քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Զեկուցվել է նաև, որ մայրաքաղաքի կենտրոնական հատվածներում, ինչպես նաև վարչական բոլոր շրջաններում տեղի կունենան տոնական մի շարք միջոցառումներ: Հայտարարված է նաև լավագույն ձևավորման մրցույթ, որին կարող են մասնակցել ինչպես տնտեսվարողները, այնպես էլ անհատ քաղաքացիներ:
Մայրաքաղաքում տոնական միջոցառումների մեկնարկը կազդարարվի դեկտեմբերի 21-ին` ժամը 19:30-ին, Հանրապետության հրապարակում՝ գլխավոր տոնածառի լույսերի, միաժամանակ նաև մայրաքաղաքի տոնական լուսավորության միացումով:
Զեկուցվել է, որ միջազգային վարկային ծրագրերով իրականացվող աշխատանքների կատարողականը կազմել է 105 տոկոս: Քաղաքապետը հանձնարարել է խիստ հսկողության սահմանել բոլոր աշխատանքները սահմանված ժամանակացույցի համաձայն կատարելու նկատմամբ:
Զեկուցվել է, որ ավարտվել են մայրաքաղաքի փողոցների և բակային տարածքների փոսանորոգման և ճաքալցման տարեկան ծրագրով նախատեսված աշխատանքները: Քաղաքապետը հանձնարարել է անհրաժեշտության դեպքում օպերատիվ արձագանքել բնակիչների ահազանգերին և արագ կարգավորել առաջացած խնդիրը:
Հասարակական տրանսպորտի սպասարկման որակի նկատմամբ իրականացվող ամենօրյա հսկողության հետ կապված՝ զեկուցվել է, որ ստուգայցերի ժամանակ հայտնաբերված խախտումների մասով կազմվել է 32 վարչական արձանագրություն:
Աշխատանքային խորհրդակցության ժամանակ նաև զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում կասեցվել է ապօրինաշինության և հողազավթման 3 դեպք:
Նույն ժամանակահատվածում հայտնաբերվել և ապամոնտաժվել է պոլիէթիլենային ծածկերով սահմանազատված 4 օբյեկտ:
Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում կազմվել է 1 վարչական արձանագրություն: Անդրադառնալով չնախատեսված վայրերում աղբը թափելու դեպքերի հայտնաբերման և կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներին՝ զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում 61 վարչական արձանագրություն է կազմվել: Հանձնարարվել է շարունակել և խստացնել այս ուղղությամբ աշխատանքները:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, բնակչությանը հուզող հարցերին արագ արձագանքելու նպատակով, հանրային ծառայություններ մատուցող կազմակերպություններին հանձնարարել է տոնական օրերին սահմանել շուրջօրյա հերթապահություն: Հանձնարարվել է նաև խստորեն վերահսկել տոնական օրերին աղբահանության ու սանիտարական մաքրման աշխատանքների պատշաճ կազմակերպումը: Քաղաքապետի հանձնարարականով՝ պատշաճ վերահսկողություն կսահմանվի նաև հասարակական տրանսպորտի կանոնավոր աշխատանքն ապահովելու ուղղությամբ:
Առողջապահական և շտապբուժօգնության ծառայությունների պատասխանատուներին ևս Տարոն Մարգարյանը հանձնարարել է տոնական օրերին ապահովել օպերատիվ հերթապահություն: Հանձնարարվել է հերթապահություն սահմանել նաև կրթական հաստատություններում՝ ջրամատակարարման, էլեկտրամատակարարման և ջեռուցման համակարգերի անխափան աշխատանքի ապահովման նպատակով:
Նմանատիպ նյութեր
892 դիտում
16:29 22-12-2014
Մայրաքաղաքում ամանորյա տոնական օրերին կսահմանվի շուրջօրյա հերթապահություն
985 դիտում
15:04 21-12-2015
Մայրաքաղաքում տոնական օրերին կսահմանվի շուրջօրյա հերթապահություն
2553 դիտում
22:52 11-12-2017
Տոնական օրերին Երևանում կսահմանվի շուրջօրյա օպերատիվ հերթապահություն
Այս բաժնից
1033 դիտում
11:16 28-12-2024
Հանրապետությունում նկատվում է սուր շնչառական վարակների աճ
502 դիտում
10:26 28-12-2024
Հունվարի 11-13-ը Փարաքարում տեղի կունենա փրայմըրիզ. վարչապետ
520 դիտում
09:43 28-12-2024
Երևան-Սևան ավտոճանապարհին մառախուղ է, Ապարան-Նիգավան ավտոճանապարհին՝ բուք