Շվեյցարիան չի բացառում Խոդորկովսկու արտահանձնումը Ռուսաստանին
Շվեյցարիայի իշխանությունները չեն բացառել «ЮКОС»-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկու արտահանձնումը ռուսական իշխանություններին, հաղորդում է Tass գործակալությունը:
Շվեյցարիայի Արդարադատության դաշնային վարչության պաշտոնական ներկայացուցիչ Ֆոլկո Գալլին Tass-ին հայտնել է, որ դրա դիմաց Մոսկվան մի քանի պահանջներ պետք է կատարի:
«Շվեյցարիայից Խոդորկովսկու արտահանձնումը հնարավոր է իրականացնել միայն Եվրոպական կոնվենցիայի արտահանձնման հիմքով, այն է, եթե ռուսական իշխանությունները կոնկրետ դեպք ներկայացնեն, որպեսզի Դաշնային վարչությունը համոզվի դրանում»,-ասել է նա: