211652_close_icon

Պուտինը Թուրքիայի դեմ տնտեսական նոր պատժամիջոցներ կիրառելու մասին հրամանագիր է ստորագրել

views-count6563 դիտում article-date 15:44 28-12-2015
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով Թուրքիայի դեմ տնտեսական նոր պատժամիջոցներ են կիրառվելու: Այդ մասին տեղեկացրել է Կրեմլի մամլո ծառայությունը: Հիշեցնենք, որ ռուս-թուրքական հարաբերությունները սրվեցին այն բանից հետո, երբ նոյեմբերի 24-ին Սիրիայի տարածքով թռչող ռուսական Cy-24 ռմբակոծիչը խոցվեց թուրքական F-16 կործանիչի կողմից: «Մենք հետևողական կլինենք այդ հարցում»,-Россия-24-ին տված հարցազրույցում ասել էր ՌԴ փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը՝ հավելելով, որ Ռուսաստանը, այնուամենայնիվ, մտադրություն չունի ամբողջապես դադարեցնել Թուրքիայի հետ համագործակցությունը տարբեր ոլորտներում: «Սա համարժեք պատասխան է ոչ բարեկամական գործողություններին»,-ընդգծել էր Դվորկովիչը:

Նմանատիպ նյութեր