3420 դիտում
14:45 16-07-2019
Եվրամիությունը հայտարարել է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին
Թուրքիայի կողմից Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում իրականացվող հորատման աշխատանքները շարունակելու ռնչությամբ Եվրոպական Միությունը հրապարակել է Թուրքիայի դեմ իրականացվելիք պատժամիջոցների փաթեթը:
Ինչպես հաղորդում է գերմանական «Deutsche Welle» կայքը, Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին որոշումը կայացվել է Բրյուսելում արտաքին հարաբերությունների խորհրդի անդամների կողմից՝ հիմնավորումով, որ Թուրքիայի կողմից իրականացվող հորատման աշխատանքները հակասում են միջազգային իրավունքի նորմերին:
ԵՄ արտաքին գործերի նախարարների նպատակն է պատժամիջոցների միջոցով հասնել նրան, որ թուրքական կողմը դադարեցնի Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում իրականացվող հորատման աշխատանքները:
Որոշման մեջ նշված է. «Ցավալի է, որ չնայած արված բազմաթիվ կոչերին, Թուրքիան շարունակեց հորատման աշխատանքները»:
Պատժամիջոցներով նախատեսվում է հետևյալը՝ Թուրքիան 2020 թվականին ԵՄ-ից ֆինանսական օժանդակություն պետք է ստանա, սակայն պատժամիջոցների արդյունքում այդ օժանդակությունը նվազեցվում է 146 մլն եվրոյով: Տնտեսական և առևտրային հարաբերությունների վերաբերյալ քաղաքական երկխոսությունները չեղարկվելու են: Ավիացիոն պայմանագրերի կնքման բանակցությունները ընդհատվելու են: Եվրոպական ներդրումային բանկից Թուրքիային տրվելիք վարկային օժանդակությունը վերանայվելու է:
Որոշման մեջ նշված է նաև, որ եթե Թուրքիան, Կիպրոսի Հանրապետության ինքնիշխանության իրավունքները խախտելով, հորատման աշխատանքները շարունակի, ապա հավելյալ պատժամիջոցներ կկիրառվեն:
Թուրքիայի կողմից Կիպրոսի Հանրապետության բացառիկ տնտեսական գոտում հորատման աշխատանքները սկսվել էին դեռ ավելի վաղ: Թուրքիայի՝ հորատման աշխատանքներ իրականացնող առաջին նավը՝ Ֆաթիհը, դեռ մայիսին հորատման աշխատանքներ էր սկսել Կիպրոսի արևմտյան շրջաններում: Իսկ երկրորդ նավը՝ Յավուզը, հուլիսի 8-ի գիշերը հասել էր կղզու հյուսիսարևելյան ափերին:
Նմանատիպ նյութեր
6434 դիտում
15:44 28-12-2015
Պուտինը Թուրքիայի դեմ տնտեսական նոր պատժամիջոցներ կիրառելու մասին հրամանագիր է ստորագրել
4025 դիտում
16:33 14-07-2019
ԱՄՆ-ն հաջորդ շաբաթ կհայտարարի Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին. Bloomberg
5977 դիտում
20:34 22-07-2020
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին օրենքին
Այս բաժնից
529 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
562 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1171 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN