Վրաստանի նախագահը հրաժարվել է ներում շնորհել Թբիլիսիի նախկին քաղաքապետին
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հրաժարվել է ներում շնորհել Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավային, որպեսզի ոչ ոքի արտոնություն տված չլինի, հաղորդում է Sputnik-ը:
Թբիլիսիի քաղաքային դատարանը մեղավոր էր ճանաչել Ուգուլավային՝ 2009-2010 թվականներին բյուջետային միջոցները վատնելու համար: Խոսքը գնում է այն ժամանակ քաղաքապետարանին առընթեր գործող «Թբիլսերվիս գրուպ» ընկերության մեջ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամների անուններով կեղծ աշխատատեղեր ստեղծելու մասին:
Նամակն ուղարկվել էր Վրաստանի նախագահին հասարակական ներկայացուցիչների կողմից, իսկ պատասխան նամակը Մարգվելաշվիլին հրապարակել էր հենց նույն օրը: