211652_close_icon
views-count17087 դիտում article-date 12:08 04-01-2016

Խոշոր ավտովթար Գյումրի-Արմավիր ճանապարհին. բախվել են BMW-ն ու Վազ 21013-ը. 6 վիրավորներից 2-ը անչափահասներ են

Երեկ՝ հունվարի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում բախվել են Գյումրիի բնակիչ, 29-ամյա Արմեն Սարգսյանի վարած BMW մակնիշի 34 DA 018 համարանիշի և Շիրակի մարզի Բայանդուր գյուղի բնակիչ, 27-ամյա Սեդրակ Արզումանյանի վարած Վազ 21013 մակնիշի 40 ԼԼ 250 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վազ 21013-ի վարորդն ու նրա ուղևորներ՝ Բայանդուր գյուղի բնակիչներ, 27-ամյա Գալուստ Հովհաննիսյանը, 28-ամյա Անի Գրիգորյանը, 22-ամյա Մխիթար Մանուկյանը տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն, իսկ 2-ամյա Լիլիթ Հովհաննիսյանը և 2-ամյա Մկրտիչ Ավագյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի գլխավորությամբ, ով վիրավորներին ավտոմեքենայով ուղեկցել է հիվանդանոց: Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել Ախուրյանի քննչական բաժնի ավագ քննիչ Ս. Մինասյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր