211652_close_icon
views-count3156 դիտում article-date 12:06 07-01-2016

ԱՄՆ-ն կարող է մեծացնել ռազմական ներկայությունը Հարավային Կորեայում

Սեուլն ու Ցաշինգտոնը բանակցություններ են վարում Կորեական թերակղզում ամերիկյան ուժերի և ռազմավարական նշանակության միջոցների առկայությունը մեծացնելու շուրջ:Այդ մասին Reuters գործակալությանը հայտնել է Հարավային Կորեայի ՊՆ ներկայացուցիչներից մեկը, հաղորդում է BBC-ն: Վերջինս, սակայն, հրաժարվել է հայտնել, թե խոսքը կոնկրետ որ ռազմավարական ուժերի մասին է: Հիշեցնենք, որ նախօրեին Հյուսիսային կորեան հայտնեց ջրածնային ռումբի հաջող փորձարկման մասին: Կտրուկ ու խիստ քննադատության են արժանացրել այդ երկրի գործողությունները ԱՄՆ-ն, Հարավային Կորեան, Ռուսաստանը, Ճապոնիան: Իսկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ է հրավիրել այդ հարցով, քանի որ ջրածնային ռումբի փորձարկումը միջազգային իրավունքի խախտում է:

Նմանատիպ նյութեր