211652_close_icon
views-count19886 դիտում article-date 12:32 07-01-2016

BMW X 6-ի վարորդը խմած վիճակում տեղափոխվել է «գաի պլաշչադկա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունվարի 6-ին, Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել BMW X6 մակնիշի 30 UP 303 համարանիշի ավտոմեքենան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևանի ՃՈ աշխատակիցները նշված ավտոմեքենան ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար կանգնեցրել են և պարզվել է, որ վարորդը եղել է ոչ սթափ վիճակում, ինչը հաստատվել է նաև բժշկական փորձաքննությամբ: Վարորդը եղել է Ավան վարչական շրջանի Դուրյան թաղամասի բնակիչ Վահե Ղալեչյանը: Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմը կրկին հորդորում է վարորդներին, որ, տարված լինելով ամանորյա տոներով, առաջին հերթին մտածեն իրենց անվտանգության մասին և ոչ սթափ վիճակում մեքենաները չվարեն, հակառակ դեպքում բոլոր տրանսպորտային միջոցների վարորդները, ովքեր կլինեն ոչ սթափ վիճակում, կենթարկվեն վարչական պատասխանատվության 100-200 հազարական դրամի չափով, իսկ ավտոմեքենաներն էլ կտեղափոխվեն «գաի պլաշչադկաներ»: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր