Նավթային գնանկումը աշխարհում շարունակվում է
Brent և WTI նավթի գները 2004 և համապատասխանաբար 2003 թվականներից մինչ այսօր առաջին անգամ իջել են 32 ԱՄՆ դոլարի սահմանագծից, հայտնում է Bloomberg պարբերականը:
Brent-ի փետրվարյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE FUTURES բորսայում նվազել է մինչև 31,93 ԱՄՆ դոլար: Նման ցածր ցուցանիշ գրանցվել էր 2004 թվականին:
WTI-ի փետրվարյան ֆյուչերսները ևս նվազել են՝ կազմելով 31, 75 ԱՄՆ դոլար՝ 1 բարելի դիմաց: Այս դեպքում նման ցուցանիշ ևս գրանցվել էր 2003 թվականին:
Նշվում է, որ նավթային շուկայի համար գլխավոր բացասական գործոնը դարձել է չինական շուկայի հերթական անկումը, որը աշխարհում վառելիքի 2-րդ խոշոր սպառողն է: